երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանի պետական պարտքը կազմում է 3.389 մլրդ դրամ կամ 7 մլն դոլարից ավելի

Հայաստանի պետական պարտքը կազմում է 3.389 մլրդ դրամ կամ 7 մլն դոլարից ավելի

Հայաստանի պետական պարտքը կազմում է 3.389 մլրդ դրամ (7.117 մլն դոլար), որից կառավարության պարտքը կազմում է 3.144 մլրդ դրամ (6.603 մլն դոլար), իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 245 մլրդ դրամ, այդ մասին լրագրողների հետ սեմինար քննարկման ժամանակ հայտարարեց է ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը:

Նրա խոսքով, կառավարության պարտքը՝ 3.144 մլրդ դրամ (6.603 մլն ԱՄՆ դոլար) կազմված է ներքին ու արտաքին պարտքերից: Առյուծի բաժինը արտաքին պարտքն է: Այսպես, ներքին պարտքը կազմում է 735 մլրդ դրամ (1.544 մլն ԱՄՆ դոլար), իսկ արտաքին պարտքը՝ 2.409 մլրդ դրամ (5.059 մլն ԱՄն դոլար):

«2020 թվականին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը նախորդ տարիների համեմատ կաճի ավելի դանդաղ տեմպով, որի արդյունքում ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի ցուցանիշը կնվազի 1.4 տոկոսով», -նշեց Արթուր Համբարձումյանը:

Պարտքի մարմանը 2020 թվականին, ըստ Համբարձումյանի, մնացել է փոքր ծավալի մարում իրականացվել, քանի որ վերաֆինանսավորման ռիսկը հաջողությամբ կառավարվել է:

«Տարիների ընթացքում մեզ հաջողվել է բավականին հարթեցնել մարման գրաֆիկը», -ընդգծեց ՖՆ պաշտոնյան:

  • Կիսվել: