չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանի պետական պարտքը հասել է 8 միլիարդ 24 միլիոն դոլարի

Հայաստանի պետական պարտքը հասել է 8 միլիարդ 24 միլիոն դոլարի

Հայաստանի արտաքին պարտքը հունվարի վերջի դրությամբ կազմել է մլրդ 068.412 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 15.265 մլն դոլարով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Արտաքին պարտքը դոլարով աճել է, դրամով՝ նվազել։

Արտաքին պարտքը դրամով հունվարի 31-ի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 145 մլրդ  075.9 մլն դրամ՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 18 մլրդ 237.9 մլն դրամով։

Հայաստանի պետական պարտքը հունվարի 31-ի դրությամբ կազմել է 8 մլրդ 024.878 մլն ԱՄն դոլար՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 56.391 մլն դոլարով։

ՀՀ կառավարության պարտքը հունվարի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 568.748 մլն ԱՄՆ դոլար։

  • Կիսվել: