կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ ինչ կլինի գազի գնի հետ 2025 թվականից հետո

«Հայաստանի Հանրապետություն»․ ինչ կլինի գազի գնի հետ 2025 թվականից հետո

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Բնական գազի ոլորտում մեր երկիր ներմուծվող գազի գինը որոշվում է Հայաստանի  կառավարության եւ  Ռուսաստանի կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի ու հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրով, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության եւ  Ռուսաստանի կառավարության միջեւ Հայաստան բնական գազի մատակարարման գների ձեւավորման կարգի մասին համաձայնագրով: 2025 թ. էլ  նախատեսվում է գործարկել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկան: Այդ նպատակով արդեն ընդունվել են գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգն ու դրա իրականացման ծրագիրը: Ընդհանուր շուկայի լիարժեք գործարկման նպատակով անդամ երկրների միջեւ կստորագրվի միջազգային պայմանագիր:

2025 թ., երբ գործարկվի գազի գնի ընդհանուր շուկան, դա կբերի՞ գազի թանկացման. պարզաբանում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: