չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր կգործի

Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր կգործի

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի ստորագրմանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ կոնվենցիայի ստորագրմամբ հնարավոր կլինի՝

բացառել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը պայմանավորվող պետություններում` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ,

ստեղծել ներդրումային բարենպաստ միջավայր, խթանել երկկողմ առևտրաշրջանառությունը, ներդրումների հոսքը` օտարերկրյա ներդրումների համար ստեղծելով բարենպաստ հարկային միջավայր,

ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ ներդրողների համար,

նպաստել միջազգային հարկային հարաբերություններում ՀՀ ներգրավվածության աճին։

Նման համաձայնագրերը նախատեսում են նաև երկու պետությունների հարկային մարմինների միջև համագործակցության հաստատում: Այդ համագործակցությունը ներառում է կրկնակի հարկման և հարկային օրենքների կիրառման վերաբերյալ վիճելի հարցերի կարգավորման հնարավորություն, ինչպես նաև տեղեկատվության փոխանակում` հարկումից խուսափելը կանխելու նպատակով, ինչը հանդիսանում է արդյունավետ գործիք  և հնարավորություն է տալիս համաձայնագրի դրույթների կատարման նկատմամբ իրականացնել համապատասխան հսկողություն:

Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կընձեռի զարգացնել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ապրանքների և ծառայությունների շր-ջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տն-տեսական կապերի զարգացմանը:

  • Կիսվել: