հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Հայաստանի և Իրանի գործարարների միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ

Հայաստանի և Իրանի գործարարների միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ

Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել Իրանի արտահանման հնարավորությունների 5-րդ ցուցահանդեսը (Iran Expo 2023), որտեղ ներկայացվել են գյուղատնտեսության, սննդի, շինարարության, հագուստի, կենցաղային պարագաների, քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտները, գրում է parstoday.ir-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարարության աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցել է Հայաստանից 23 գործարար։ Միջոցառմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Միջոցառման շրջանակներում Հայաստանի և Իրանի գործարարների միջև տեղի են ունեցել նաև B2B հանդիպումներ և ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։

Միջոցառման բացմանը ներկա է եղել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին։

Ցուցահանդեսին մասնակցել է 750 իրանական խոշոր արտահանող ընկերություն, ինչպես նաև գործարարներ մի շարք այլ երկրներից։

 

  • Կիսվել: