շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 380 մլն դոլար

Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 380 մլն դոլար

2023թ. Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 7 տոկոսով եւ կազմել 380 մլն դոլար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի շրջանակում, մարտի 14-ին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

«Մեր հիմնական նպատակը ոչ միայն Հնդկաստանից ներմուծումը զարգացնելն է, մենք ձգտում ենք, որպեսզի նաեւ մեր արտադրողները դուրս գան հսկայական հնդկական շուկա, որտեղ կա հայկական արտադրանքի իրականացման մեծ պոտենցիալ։ Մեր արտադրողները շահագրգռված են դրանում։

Մենք տեսնում ենք երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման պոտենցիալ»,- նշել է նա։

  • Կիսվել: