ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 90 տոկոսը 2023 թվականին կլինի ազգային արժույթներով. Լավրով

ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 90 տոկոսը 2023 թվականին կլինի ազգային արժույթներով. Լավրով

2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազգային և բարեկամական արժույթներով փոխադարձ առևտրաշրջանառությունը կհասնի 90 տոկոսի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը։

Ըստ Լավրովի՝ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 76 տոկոս:

«Եթե չեմ սխալվում, անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխադարձ հաշվարկների 76 տոկոսն արդեն իրականացվել է ոչ թե դոլարով, այլ ամենից առաջ՝ ազգային և բարեկամական արժույթներով, իսկ այս տարի սպասվում է 90 տոկոս», - ՌԴ ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: