հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև ստորագրվել է 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր

Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև ստորագրվել է 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր

Օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։

 

Համաձայնագրով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում ներկայում շատ է կարևորվում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ մատչելի էլեկտրաէներգիա և ունենալ էներգետիկ անկախություն։

  • Կիսվել: