Հայաստանի առանձին շրջաններում ձյուն կտեղա. եղանակի տեսություն
Հայաստանի առանձին շրջաններում այսօր ձյուն ու մառախուղ է սպասվում: Մինչև ամսի 25-ը մառախուղով կպատվի նաև Արարատյան դաշտը։Դեկտեմբերի 22-25-ը տեղումները կդադարեն։
Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

Այսօր Երևանի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 0-2 աստիճան տաքություն, գիշերը` 0-2 աստիճան ցուրտ։