հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանի ամենախոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է

Հայաստանի ամենախոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է

2022թ-ին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 46.7 տոկոս։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2022թ-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը հայտնեց, որ Հայաստանի ամենախոշոր արտաքին վարկատուն Ասիական զարգացման բանկն է, որի տրամադրած վարկերի հանրագումարը ՀՀ բյուջեում կազմում է 18.8 տոկոս։ Երկրորդ ու երրորդ տեղերում ՎԶԵԲ-ը և Զարգացման միջազգային ընկերակցությունն են։ Արժույթի միջազգային հիմնադրամը 4-րդ տեղում է` 8.4 տոկոս ցուցանիշով։ ԵԱԶԲ-ի վարկը կազմում է 7.4 տոկոս։

Երկկողմանի վարկային պայմանագրերով առաջատար վարկատու երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Ճապոնիան։

  • Կիսվել: