Հայաստան-Իրան սահմանի հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա. Վահե Հովհաննիսյանը՝ Հյուսիս-հարավի կառուցման մասին
Թեև ավելի շատ ՏԿԵՆ գործընկերներն են ակտիվ կապի մեջ կապալառուի հետ, բայց հենց կոնֆլիկտը սրվեց, առաջին բանը, որ մտածում էի, Հյուսիս-հարավ ճանապարհի մեր շինարարակական աշխատանքներն էին: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտության պատճառով Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքի հնարավոր խափանումներին:
«Իմ տպավորությամբ՝ չպետք է որ տուժի, որովհետև հիմա դեռ հողային աշխատանքներ են իրականացվում, շատ բան չկա ներմուծելու Իրանից, թեև Հայաստան-Իրան սահմանի հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա, ամեն ինչ նորմալ աշխատում է»,- ասաց նախարարը: