երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել

«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել

Բազումք տիեզերական հետազոտությունների կենտրոնից քիչ առաջ հայտնեցին՝ Քիչ առաջ տեղեկացանք, որ «Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։
 
«Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին։
Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները։ 
Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ, ինչպես նախատեսել ենք»,- նշված է հաղորդագրությունում։
 
Հիշեցնենք՝ Հայաստանի առաջին հայրենական արբանյակը տիեզերք է արձակվել դեկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։

  • Կիսվել: