չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայ և լեհ գործարարները բանակցում են, որ հունիսի վերջին հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ մեկնեն Լեհաստան

Հայ և լեհ գործարարները բանակցում են, որ հունիսի վերջին հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ մեկնեն Լեհաստան

Հայ և լեհ գործարարները բանակցում են, և գործնական քայլերից մեկն էլ լինելու է այն, որ հունիսի վերջին հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան։

Այս մասին ասել է լեհական «HAYWAY GROUP» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արթուր Լևանդովսկին՝ նշելով, որ հայ և լեհ գործարարների միջև տեղի են ունեցել գործնական շփումներ։

«Աշխատանքներ են ընթանում, որպեսզի ձեռք բերվեն համապատասխան սերտիֆիկատներ և ապրանքները հնարավորինս շուտ արտահանվեն Լեհաստան։ Սկսելու ենք ծիրանի արտահանումից», - նշել է նա։

  • Կիսվել: