երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայ և եվրոպացի հրեշտակ ներդրողների կապերի ամրապնդման նպատակով BANA Angels-ը համաժողով կանցկացնի

Հայ և եվրոպացի հրեշտակ ներդրողների կապերի ամրապնդման նպատակով BANA Angels-ը համաժողով կանցկացնի

Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) հետ գործընկերությամբ, BANA Angels-ը դեկտեմբերի 2-ին կանցկացնի ամենամյա Angel Conference համաժողովը։  

Միջոցառումը կհամախմբի հրեշտակ ներդրողներին, ստարտափների հիմնադիրներին և տեխնոլոգիական ոլորտի փորձագետներին։  

Միջոցառման նպատակն է՝ նպաստել հայ և եվրոպացի հրեշտակ ներդրողների կապերի ամրապնդմանը, նախաձեռնել քննարկումներ և գիտելիքների փոխանակում՝ հրեշտակային ներդրումների վերբարյալ, ապահովել նպաստավոր հարթակ ներդրողների և ստարտափների շփումների համար, խթանել հերշտակային ներդրումների մշակույթը Հայաստանում։ 

Համաժողովի հատուկ հյուրերն են Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) նախագահ Յաննե Յորմալայնենը և Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի (FiBAN) նախկին փոխնախագահ, ADA Drive-ի գործադիր տնօրեն, հրեշտակ ներդրող Աննա-Կաարինա Լիպսանենը։  

Angel Conference-ին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել։ Միջոցառման այլ մանրամասներ հասանելի են այստեղ։

  • Կիսվել: