ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող քաղաքացիներն անցնում են անձի ֆունկցիոնալության գնահատում

Հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող քաղաքացիներն անցնում են անձի ֆունկցիոնալության գնահատում

Փետրվարի 1-ից հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող քաղաքացիներն անցնում են անձի ֆունկցիոնալության գնահատում՝ նախկինում գործող բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ դա հնարավորություն է տալիս  բազմակողմանիորեն վերլուծել  քաղաքացու գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները՝ ապահովելով սոցիալական ներառմանն ու նրանց կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ:

Գործող 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության խմբերի փոխարեն սահմանվում են թեթև, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում:

  • Կիսվել: