ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հարկերի դեմոնիզացիան հակապետական գործունեություն է. Փաշինյան

Հարկերի դեմոնիզացիան հակապետական գործունեություն է. Փաշինյան

Մենք աշխատում ենք և միշտ կաշխատենք հարկային հնարավորինս լավ և կանխատեսելի համակարգ ունենալու շուրջ, և մենք այս թեմայով բաց ենք քննարկումների համար: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկումները, ըստ վարչապետի, այս ուղղությամբ շարունակվում են:

«Կանխատեսելի համակարգ ներդնելը մեզ համար առաջնային խնդիր է, բայց հարկերի դեմոնիզացիան հակապետական գործունեություն է: Դա նշանակում է ավերել բարեկեցության բոլոր հնարավորությունները: Դա նշանակում է ձևախեղել բարեկեցության հնարավորությունները: Դա նշանակում է՝ գործել ընդդեմ պետության:

Կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն: Կա հարկ, կա ճանապարհ, չկա հարկ, չկա ճանապարհ: Կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն: Կա հարկ, կա ազատություն, չկա հարկ, չկա ազատություն և այլն»,- ասաց նա:

  • Կիսվել: