երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար

Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար

Հարկային քաղաքականությունը ոչ միայն հարկեր հավաքելու նպատակ ունի, այլ նաև արդարությունը վերականգնելու և  ճիշտ խթաններ ստեղծելու նպատակ ունի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Այսինքն մի գործողությամբ մենք մի քանի կարևոր նպատակների պետք է հասնենք և շատ հաճախ դա այդքան էլ հեշտ չի։ Որովհետև, եթե անում ենք մի գործողություն, հնարավոր է դրանով ստեղծենք վարչարարական խնդիրներ, իսկ վարչարարությունը չկարողանա այդ գործողություններն իրականացնել կամ ապահովել այդ քաղաքականության սպասարկումը:

Եթե վարչարարության համար պարզեցնենք, կարող է արդարության համար խնդիրներ ստեղծենք, եթե արդարության հարցը լուծենք, կարող է սողանքներ թողնենք, որպեսզի չարաշահումներ տեղի ունենան, իսկ սողանքների հարցը նաև արդարության հարցեր է բարձրացնում, որովհետև նրանք, ովքեր պարտաճանաչ չեն,  ստեղծում են անարդարություն նրանց նկատմամբ, ովքեր պարտաճանաչ են։ Ես չեմ հավակնում ասելու, որ մեր հարկային քաղաքականությունն իդեալական ձևով լուծում է այս խնդիրները, բայց ամեն խնդրի համար արվում են տարբեր միջոցառումներ: Հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով  որոշել ենք այլևս չհրապարակել այն ընկերությունների ցանկը, որտեղ գնալու ենք ստուգում իրականացնենք, որովհետև նրանք, ում անունը չէր հրապարակվում, իրենք ավելի հանգիստ էին լինում»,- ասաց Հովհաննիսյանը։

  • Կիսվել: