հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարումը կիրականացվի շուկայական արժեքներով. օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ

Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարումը կիրականացվի շուկայական արժեքներով. օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը, որով սահմանվում են ՀՀ-ում գնահատման գործունեության իրականացման հիմքերը և կանոնակարգում գնահատման գործունեությանն առնչվող հարաբերությունները:

Ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանի՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարումը կիրականացվի շուկայական արժեքներով, ինչի արդյունքում կավելանան պետական և համայնքային բյուջեների եկամուտները:

Անշարժ գույքի ապահովագրության դեպքերի պարտադիր գնահատումը ապահովելու է գործարքի կողմերի շահերի պաշտպանությունը, արձանագրվելու են անշարժ գույքի իրական ֆիզիկական բնութագրիչներն ու արժեքը: Կառավարության կողմից սահմանված գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ ստանդարտների կիրառումը կնպաստի գնահատողների որակի բարձրացմանը: Գնահատման հաշվետվությունների նկատմամբ պահանջները կհավասարեցվեն եվրոպական և մի շարք այլ զարգացած երկրներում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններում գործող պահանջներին:

Լիազոր մարմնին հնարավորություն կընձեռվի գնահատման կազմակերպությունների և որակավորված անձանց նկատմամբ իրականացնել առավել արդյունավետ հսկողություն:

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորներն ընդգծել են գնահատման ոլորտի զարգացման անհրաժեշտությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

  • Կիսվել: