Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել ենք գիտական ներուժի առևտրայնացման մեխանիզմներ․ Քերոբյան
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ այսօր քննարկել ենք գիտական ներուժի առևտրայնացման մեխանիզմներին և գիտություն-տնտեսություն համակարգված կապին վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջուևմ հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Անդրադարձել ենք գյուտերի և տեխնոլոգիաների առևտրայնացման շրջանակներում բարձրագույն կրթության, գիտության և նորարարության ոլորտների զարգացման առաջնահերթություններին։
Համոզված եմ, որ գյուտերի և տեխնոլոգիաների առևտրայնացման արդյունքում գիտական հաստատություններում նոր մակարդակի կբարձրանա գյուտերի ու տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացի մասին ունեցած պատկերացումը, և նոր մշակույթ կներդրվի այդ հաստատություններում»,-գրել է նա։