երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Համակարգում պետք է աշխատավարձերը շոշափելի բարձրանան. Նիկոլ Փաշինյան

Համակարգում պետք է աշխատավարձերը շոշափելի բարձրանան. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծմանը զուգընթաց համակարգում պետք է աշխատավարձերի էական բարձրացում լինի։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Իհարկե, այս պահին պարեկային ոստիկանությունն էականորեն ավելի բարձր աշխատավարձ է ստանում։ Մեր ընկալումն այն է, որ ոստիկանության ու փրկարար ծառայության աշխատավարձերը պետք է շոշափելի անգամներով բարձրանան։ Զուգահեռ մենք պետք է որակի հավաստագրում ունենանք, այսինքն` համոզված լինենք, որ վճարվող աշխատավարձով կարող ենք ակնկալել համապատասխան որակի աշխատանք»,– նշեց Փաշինյանը։
 
Նրա խոսքով` այդպիսով կմեծանա պետության նկատմամբ հանրության վստահությունը։ Վարչապետն ընդգծեց, որ իրենք պետք է բոլոր ոլորտներում գնան այս ճանապարհով։

  • Կիսվել: