չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հացիկ համայնքում սուբվենցիոն ծրագրով մեկնարկել է 1950թ. կառուցված բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգումը

Հացիկ համայնքում սուբվենցիոն ծրագրով մեկնարկել է 1950թ. կառուցված բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգումը

Հացիկ համայնքում սուբվենցիոն ծրագրով մեկնարկել է 1950 թվականին կառուցված 16-րդ փողոցի 2-րդ բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգումը: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանը: 
 
Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Միսակ Մարգարյան» ԱՁ-ի կողմից: Ծրագրի շրջանակում նախատեսվում են քայքայված տանիքի քանդման և նորի կառուցման աշխատանքներ, որոնց արդյունքում կբարելավվի շենքի վիճակը և կերկարաձգվի շահագործման հնարավորությունը: Շենքն ունի 16 բնակարան:

 

  • Կիսվել: