Գույքագրվել են մայրաքաղաքում վերջին տասնամյակում տեղադրված հուշարձանները
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ ներառելու նպատակ գույքագրվել են մայրաքաղաքում վերջին տասնամյակում տեղադրված հուշարձանները. գործընթացն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ:
Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում հուշարձանների տեխնիկական զննման կարգ սահմանելու համար: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացում ներառել նաև մայրաքաղաքում առկա հուշարձան-շենքերի խնդիրը: