երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
54 անհետ կորած զինծառայողի ընտանիք 34.4 մլն ֆինանսական աջակցություն կստանա նաև հոկտեմբերին

54 անհետ կորած զինծառայողի ընտանիք 34.4 մլն ֆինանսական աջակցություն կստանա նաև հոկտեմբերին

54 անհետ կորած զինծառայողի ընտանիք 32.400.000 դրամ ֆինանսական աջակցության տրամադրումը երկարաձգվեց մինչև 2023 թ. հոկտեմբեր։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Ըստ ՀՀ կառավարության հիմնավորման` որոշման ընդունումը պայմանավորված է անհետ կորած զինծառա­յողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա­կակա­նությունն ապահովելու անհրա­ժեշ­տությամբ։

«ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսված է մինչև 2023 թ. օգոստոսը ներառյալ ամենամսյա սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը»,– նշված է որոշման մեջ:

Այդ պատճառով առաջարկվել է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. հոկտեմբերը ներառյալ:

  • Կիսվել: