ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գնել Սանոսյանը կարևորել է KFW գերմանական զարգացման բանկի հետ համագործակցությունը

Գնել Սանոսյանը կարևորել է KFW գերմանական զարգացման բանկի հետ համագործակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը կարևորել է KFW գերմանական զարգացման բանկի հետ համագործակցությունը, որի լավագույն դրսևորումը Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկն էր։ 
Վերոնիկա Գարսիա դել Արկոն իր հերթին նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը KFW բանկի համար կարևորագույն գործընկեր է հանդիսանում։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ և ջրային ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի վերաբերյալ հարցեր։

  • Կիսվել: