Գնել Սանոսյանը Դիլիջանում ծանոթացել է ասֆալտապատման և շենքերի ջերմաարդիականացման ծրագրերին
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի ուղեկցությամբ շրջայց է կատարել Դիլիջանում համայնքում։

Նախարարը նախ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող «Բազմաբնակարան շենքերի վերանորոգում և էներգաարդյունավետ արդիականացում» ծրագրի շրջանակներում շենքերի ջերմաարդիականացման գործընթացին, ապա նախարարին է ներկայացվել Դիլիջան համայնքի Մյասնիկյան փողոցի 2200 մետր ասֆալտապատման ծրագիրը։

Մարզպետն ու համայնքի ղեկավարը նախարարին են ներկայացրել նաև Դիլիջան համայնքի ճանապարհների հենապատերի խնդիրը, քննարկվել է դրանց ամրացման հնարավոր տարբերակները։
Նախարարը կանգառ է կատարել նաև Թեղուտ գյուղին հարակից վերանորոգման ենթակա կամրջի մոտ, ծանոթացել կամրջի վերանորոգման ծրագրին։