շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գնել Սանոսյանն ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Գնել Սանոսյանն ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ռաֆի Դուդակլյանի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել համայնքներում կազմակերպության իրականացրած սոցիալական ծրագրերի դերը։

Ռաֆի Դուդակլյանը տեղեկացրել է, որ առաջիկայում փոխելու են իրենց շահառու համայնքների ընտրության սկզբունքը և ցանկանում են երկարաժամկետ ծրագրեր իրականացնել հատկապես Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի սահմանամերձ համայնքներում։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև «Վորլդ Վիժն Հայաստանի» Ճամբարակի ցերեկային կենտրոնի տարածքի հետագա տնօրինման հարցը։

  • Կիսվել: