ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գնել Սանոսյանն Աշգաբադում քննարկել է հայ-թուրքմենական համագործակցության վերաբերյալ հարցեր

Գնել Սանոսյանն Աշգաբադում քննարկել է հայ-թուրքմենական համագործակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 13-ին Աշգաբադում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։

Նիստի սկզբում քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։

Կողմերը հայտնել են իրենց գոհունակությունն ութերորդ նիստի որոշումների կատարման վերաբերյալ և ընդգծել հետագա համագործակցության պահպանման անհրաժեշտությունը։

Քննարկվել է առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստը կանցկացվի Երևանում՝ 2024 թվականին։

  • Կիսվել: