կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Գնել Սանոսյանն առցանց ձևաչափով նախագահել է միջազգային էներգետիկ խարտիայի 32-րդ համաժողովը

Գնել Սանոսյանն առցանց ձևաչափով նախագահել է միջազգային էներգետիկ խարտիայի 32-րդ համաժողովը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր առցանց ձևաչափով նախագահել է միջազգային էներգետիկ խարտիայի 32-րդ համաժողովը։
 
2021 թվականի հունվարի 1 -ից Հայաստանը ստանձնել էր էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահությունը մեկ տարի ժամկետով:
 
Նախարարը ՀՀ կառավարության և իր անունից ողջունել է Էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին, համաժողովի մյուս մասնակիցներին և արդյունավետ աշխատանք է մաղթել։
 
Նախարարը նշել է, որ Հայաստանի նախագահության շրջանակներում կատարվել են մեծածավալ աշխատանքներ, որոնց արդյունքները կամփոփվեն այսօրվա համաժողովի շրջանակներում։
 
Համաժողովի շրջանակներում կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Գի Լենցը։

  • Կիսվել: