հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գևորգ Պապոյանը Եղիպատրուշում ծանոթացել է «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային համալիրի գործունեությանը

Գևորգ Պապոյանը Եղիպատրուշում ծանոթացել է «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային համալիրի գործունեությանը

Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 6-ին այցելել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր՝ ծանոթանալու «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային համալիրի գործունեությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը «Մայլեռ Մաունթին ռեզորթ» ընկերության հիմնադիր Տիգրան Հարությունյանի և տնօրեն Մհեր Բաղդասարյանի ուղեկցությամբ շրջել է համալիրում, հետևել ընթացիկ շինարարական աշխատանքներին, ժամանցային կենտրոնների և ճոպանուղու կայանների կառուցմանը, ծանոթացել առաջիկայում նախատեսվող ծրագրերին։

Ավարտական փուլում «Մայլեռը» կունենա ընդհանուր 17 հիմնական նստատեղային և գոնդոլային ճոպանուղի, 102 կմ երկարությամբ սահուղիներ։ Կառուցվելու են հյուրանոցներ, ռեստորաններ, ամառային և ձմեռային ատրակցիոններ: «Մայլեռում» հասանելի կլինեն ձմեռային մարզաձևերի և ժամանցի տարբեր ձևեր՝ զիփլայն, ձիավարություն, լեռնագնացություն և հեծանվային արշավներ, քեմփինգ, զորբինգ, ռոդելբան, փեյնբոլ / սթրայքբոլ (Airsoft) և այլն։

«Մայլեռն» իր գործունեությամբ կնպաստի մեր երկրում զբոսաշրջության, սպորտի զարգացմանը, հանգստի և ժամանցի նոր ուղղությունների, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը։

  • Կիսվել: