երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Գազի մատակարարման հարցը ՀՀ-ի ու ՌԴ-ի երկկողմ հարաբերությունների ամենակարեւոր խնդիրներից է. Մնացականյան

Գազի մատակարարման հարցը ՀՀ-ի ու ՌԴ-ի երկկողմ հարաբերությունների ամենակարեւոր խնդիրներից է. Մնացականյան

Ինտերֆաքս-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք գազի հարցը վնասել Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է, որ էներգետիկ հարցերը, գազի մատակարարման հարցերը երկու դաշնակից պետությունների երկկողմ հարաբերությունների ամենակարեւոր խնդիրներն են, որոնք ունեն բավականին լայն օրակարգ:

Նա նշել է, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն ունեն ընդհանուր օրակարգ՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման վերաբերյալ:

՛՛Մենք միասին աշխատում ենք այդ ուղղությամբ: Մենք բանակցելու եւ պայմանավորվելու լավ ներուժ ունենք: Ամենակարեւորը` համաձայնության գալն է՛՛,-ասել է նա

Անդրադառնալով հարցին, թե կա՞ փոխըմբռնում, եւ ինչպե՞ս են ավարտվել բանակցությունները, արտգործնախարարն ասել է. ՛՛Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ես միանգամայն վստահ եմ, որ մենք կարող ենք համաձայնության գալ: Դա տեղի է ունենում միջկառավարական հանձնաժողովների մակարդակում, եւ ես կարծում եմ, որ հավանականությունը շատ մեծ է, որ մենք կկարողանանք համաձայնության գալ՛՛:

 

  • Կիսվել: