հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
««Գազելների» պատմությունը սեպտեմբերի սկզբին ամբողջապես կավարտվի». Տիգրան Ավինյան

««Գազելների» պատմությունը սեպտեմբերի սկզբին ամբողջապես կավարտվի». Տիգրան Ավինյան

Երևանում մեծ տեմպով ընթանում են հասարակական տրանսպորտի բարեփոխումները, և այս ավտոբուսների ձեռքբերումը գործընթացի կարևորագույն քայլերից էր: Երևանի ավտոբուսային պարկի բացմանն ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հատուկ շնորհակալություն հայտնեց կառավարությանը, ԵՄ-ին և վերակառուցման ու զարգացման բանկին՝ ծրագիրն իրականություն դարձնելու համար։ «Վստահաբար, մեր տրանսֆորմացիայի այս շրջափուլում կարող ենք պնդել, որ Երևանում հին «գազելների» ժամանակաշրջանը այս սեպտեմբերին ամբողջապես կավարտվի։ Հասարակական տրանսպորտի ռեֆորմներն այսքանով չեն ավարտվում, կասեի՝ նոր են սկսվում։ Շարժակազմի փոխարինումը կարևոր փուլ էր, որ 70-80%-ով իրականացրել ենք, բայց հիմա եկել է ամբողջական նոր համակարգ ներդնելու ժամանակը՝ շարժակազմի էլեկտրոնային կառավարման, մարդկանց րոպեներով տեղեկացնելու, թե որ ժամին որ տրանսպորտը որ կանգառում է լինելու, և հետագայում ավելի կանաչ տրանսպորտ ունենալու ճանապարհին»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Երևանի փոխքաղաքապետի խոսքով՝ պլանավորվում է հին չինական ավտոբուսները փոխարինել ամբողջապես կանաչ էլեկտրոավտոբուսներով, որոնք երթևեկելու են հատուկ ավտոբուսային երթուղիներով․ «Այս ճանապարհին շարունակելու ենք մեր գործընկերների կարիքն ունենալ՝ կառավարության, ԵՄ, բայց վստահ եմ, որ այդ նշաձողերը մեզ համար հասանելի են»։

  • Կիսվել: