կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գագիկ Մելքոնյանը՝ ադրբեջանցիների՝ իրանական մեքենաների վարորդներից գումար գանձելու մասին

Գագիկ Մելքոնյանը՝ ադրբեջանցիների՝ իրանական մեքենաների վարորդներից գումար գանձելու մասին

  Էդ «շուխուռը», որ բարձրացել է, որ պարսիկներից փող են հավաքում, արդեն պարսիկների խնդիրն է, որ իրենք կարողանան միջամտել: Դա էլ լուծելի հարց է, այնպես չէ, որ չի լուծվի։  Այս մասին այսօր լրագրղների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների՝ իրանական պետհամարանիշներով մեքենաների վարորդներից գումար պահանջելու դեպքերին:

Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհի կառուցմանն ու հարցին՝ հնարավո՞ր է՝ պատճառը նաև այն է, որ Գորիս-Կապան ճանապարհի հարցում հաջողություններ չգրանցվեն, իշխանական պատգամավորն արձագանքեց. «Դրանք էդ «բուդկան» դրել են, թող նստեն դրա մեջ, ինչքան կարող են: Մենք մեզ համար այլընտրանքային ճանապարհ պե՞տք է կառուցենք, թե՞ ոչ: Շատ լավ է, որ կառուցվում է ճանապարհը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետը նրան հանդիպման առաջարկ է արել ու հարցին՝ կա՞ արդյոք հիմք Թուրքիյաի հետ հարաբերություններ սկսելու, Գագիկ Մելքոնյանն արձագանքեց. «Ես մի բան գիտեմ՝ չկա հավերժական թշնամի, չկա հավերժական բարեկամ: Բարեկամներն էլ, թշնամիներն էլ կարող են փոխվել»:

  • Կիսվել: