չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով

Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով

Կառավարությունն իր այսօրվա նիստում պետական գույքը մասնավորեցնելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղի Գործարանային փողոց թիվ 4հասցեում գտնվող 1106.68 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների (պահեստ՝ 968.86 քմ, պահակատուն՝ 17.95 քմ, լուսարձակ՝ 21.7 քմ և պարիսպ՝ 98.17 քմ), դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.95 հա մակերեսով հողամասի, ջրագծի և տրանսֆորմատորի մասին է: Այն, որպես մեկ գույքային միավոր, կմասնավորեցվի դասական աճուրդով։

Նշված գույքը հանդիսանում է լուծարված «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի որպես լուծարումից հետո մնացած գույք։

 

2023 թվականի փետրվարի 21-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է  83,100.0 հազար դրամ, որից՝ անշարժ գույքինը՝ 82,300.0 հազար դրամ:

Նշված գույքային միավորը 4 անգամ ներկայացվել է դասական աճուրդով մասնավորեցման, բայց բոլոր 4 աճուրդները չեն կայացել՝ հայտ չլինելու պատճառով։

Առաջարկվել է «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած գույքը կրկին աճուրդային եղանակով ներկայացնել մասնավորեցման՝ մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքի 80 տոկոսը՝ 66,480.0 հազար դրամ:

Նախագծի համաձայն՝ աճուրդում առաջարկած գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե:

  • Կիսվել: