հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Fly One Armenia»-ն և «Travel one»-ը այսուհետև մատուցելու են նոր որակի, նոր տեսակի ճամփորդական ծառայություններ

«Fly One Armenia»-ն և «Travel one»-ը այսուհետև մատուցելու են նոր որակի, նոր տեսակի ճամփորդական ծառայություններ

«Fly One Armenia» ավիաընկերությունը և «Travel one» տուրիստական օպերատորը այսուհետև մատուցելու են նոր որակի, նոր տեսակի ճամփորդական ծառայություններ: Այս մասին մամուլի ասուլիսին հայտնեցին  «Fly One Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը և «Travel one» տուրիստական ընկերության գլխավոր տնօրեն Վահան Հակոբյանը: Արամ Անանյանը նշեց, որ սա «Fly One Armenia» ավիաընկերության նոր առաջարկվող ծառայությունների փաթեթն է: «Մենք՝ որպես ավիաընկերություն, այսօր հայտարարում ենք տուրիստական օպերատորի մեկնարկի մասին»,- ասաց նա:

Արամ Անանյանը հիշեցրեց, որ, որպես ավիաընկերություն, ծածկում են մեկ տասնյակից ավելի ուղղություններ, ավելացնում են օդանավերի թիվը, աշխատում են նոր տեխնոլոգիական գործիքներով: «Շուտով մեր բոլոր հաճախորդները կարողանալու են, պայմանական ասած,  մեկ քլիքի օգնությամբ ձևակերպել այն զբոսաշրջային արտադրանքը, որն անհրաժեշտ է իրենց հանգիստը կազմակերպելու համար»,- ասաց նա: Նա նշեց, որ արդեն տեղափոխել են 400 հազար ուղևոր՝ Հայաստան և Հայաստանից դուրս, թե երկկողմ ուղղություններով, թե տարանցման հնարավորություն տալով: «Տարին ավելի մեծ ցուցանիշով կավարտենք: Մենք նշաձող ենք սահմանել  տարվա ընթացքում մեկ միլիոն ուղևորի ցուցանիշ ունենալ և դա է պատճառը, որ ընդլայնում ենք «նաթվատորմը»,- ասաց նա և նշեց, որ արդեն հասել են ամենաշատ ուղևոր տեղափոխած ազգային լոուքոստ ավիաընկերություն լինելու նշաձողը:

Վահան Հակոբյանը նշեց, որ դեկտեմբերի 20-ից արդենկտրվի դեպի Շարմ էլ Շէյխ չվերթերի մեկնարկը և շաբաթական երկու անգամ չվերթ կունենան: «Արդենտրված է Թել Ավիվ ուղղության մեկնարկը, այնտեղ մենք ուխտագնացություններ ենք ունենալու դեպի Երուսաղեմ, Բեթղեհեմ, ամենշաբաթյա կտրվածքով ունենալու ենք դեպի Դուբայ տուրեր՝ անհատական, թե խմբակային, իսկ մարտից՝ դեպի Հուրգադա»,- ասաց նա և նշեց, որ պլանավորում են չվերթեր ունենալ նաև դեպի Հունաստան, Իսպանիա, Ալբանիա, Բուլղարիա ուղղություններով:  Նա նշեց, որ իրենց առաջարկները մատչելի են ոչ միայն ֆիանանսական առումով, այլև թղթաբանության: Արամ Անանյանը ավելացրեց, որ  տարեցտարի զբոսաշրջիկների թիվն ավելանում է, և պետք է առաջարկել հետաքրքիր, հասանելի և որակյալ տուրիստական ծառայություններ:

«Առաջիկայում նախատեսում ենք թե տուրիստական, թե ինֆորմացիոն այցեր դեպի այն ուղղություններ, որոնց մեկնարկը տալու ենք»,- ասաց նա և նշեց, որ այս տարի էլ հայտարարում են, որ «Travel one»-ը լինելու է տուրիստական ոլորտի առաջատար ընկերություններից մեկը: «Մենք մի շաբաթ առաջ հայտարարեցինք «Բացահայտիր աշխարհը» ակցիայի մասին և շատ ուրախ ենք, որ ակցիան մեծ արձագանք գտավ: Մենք հասանելի գնով առաջարկեցինք տոմսեր Մերձավորարևելյան երեք ուղղություններով. դեպի Դուբայ, Բեյրութ և Թել Ավիվ, և տպավորիչ արդյունքներ ունենք»,-ասաց նա և հավելեց, որ նման  անակնկալներ  էլի մատուցելու են:

Ամփոփելով տարին՝ Արամ Անանյանն ասաց. «Տարին ավարտում ենք ընդլայնված աշխարհագրությամբ, ֆանտաստիկ տուր-օպերատորի ստեղծմամբ, հրաշալի մասնագետների ներգրավմամբ, բավական մեծ ավիաընկերություն ունենալով, մեծ թռիչքային հայկական անձնակազմով, նշանակալի ներդրումներ ենք անում  մարդկային կապիտալի զարգացման մեջ՝ ներգրավելով աշխարհի տարբեր ծայրերից՝ իրենց հրավիրելով՝ ուժեղացնելով մեր երկրի ավիացիոն կարողությունները»:

  • Կիսվել: