երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Ֆլայ ուան Արմենիա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Միլան-Երևան երթուղով

«Ֆլայ ուան Արմենիա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Միլան-Երևան երթուղով

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է Երևան-Միլան-Երևան երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից NEWS.awm-ին հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.eu կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

  • Կիսվել: