երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Fitch-ը 2024 թվականին Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում

Fitch-ը 2024 թվականին Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում

 Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ Տեղեկությունը նշված է գործակալության հաղորդագրության մեջ:
 
Գործակալության վերլուծաբանների գնահատմամբ՝ Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ ուժեղ տնտեսական աճ է նկատվում, ընդ որում՝ իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 7,4%-ով։ Աճն ապահովվել է ռելոկանտների հաշվին, ինչը հանգեցրել է երկրում սպառման ավելացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից շուրջ 110 000 փախստականների ներհոսքի հաշվին:
Եվ այնուամենայնիվ, պահպանելով Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում, Fitch-ը երկրի տնտեսության համար աշխարհաքաղաքական ռիսկեր է տեսնում։
 
Նշվում է, որ Հայաստանը ներկայումս փորձում է խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ այն բանից հետո, երբ վերջինս գրավել է Լեռնային Ղարաբաղի տարածքը:
 
«Մեր կարծիքով` աշխարհաքաղաքական ռիսկերը պահպանվում են, քանի որ երկու երկրների միջև մնում են մի քանի վիճելի հարցեր, ներառյալ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային հաղորդակցության կառուցումը, որը կանցնի Հայաստանի տարածքով, և սահմանի սահմանազատումը որոշ հատվածներում», – նշվում է հաղորդագրության մեջ:
 
Fitch-ի փորձագետները պնդում են, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է եղել Ռուսաստանից առևտրի ու էներգետիկայի ոլորտում, և Fitch-ը չի ակնկալում, որ մոտ ապագայում էական դիվերսիֆիկացիա տեղի կունենա:
 
Սակայն, միևնույն ժամանակ, վերլուծաբանները նշել են, որ Հայաստանի հարաբերությունները
Ռուսաստանի հետ շարունակում են լարված մնալ։ Նշվում է, որ Հայաստանը շարունակում է արևմտյան պատժամիջոցներ կիրառել՝ ուղղված բանկային ոլորտում ռուսական ձեռնարկությունների դեմ:
Այնուամենայնիվ, 2021 թվականից ապրանքների արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 300%-ով, իսկ Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման 51%-ը և ներմուծման 30%-ը:

  • Կիսվել: