ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ֆինանսների նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության համալիր զարգացման մասով ծրագրերը

Ֆինանսների նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության համալիր զարգացման մասով ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթիե Վասյորի հետ:
 
Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և ԶՖԳ-ի միջև արդեն իսկ ստորագրված քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության վարկային համաձայնագրին, «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության համալիր զարգացում» ծրագրի ֆինանսավորմանը և մի շարք այլ կարևոր թեմաների:
 
Կողմերը բարձր են գնահատել ձևավորված ներկա հարաբերությունների մակարդակը՝ կարևորելով համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը:

  • Կիսվել: