շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Եվս 6 ամսով երկարաձգվեց կատալիզատորների թափոնների արտահանման արգելքը

Եվս 6 ամսով երկարաձգվեց կատալիզատորների թափոնների արտահանման արգելքը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստին որոշեց ևս 6 ամսով երկարաձգել ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Այսպիսով, այս որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թ. hունվարի 1–ից և կգործի մինչև 2024 թ. հուլիսի 1–ը ներառյալ։

Նշվում է, որ որոշման ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը պետք է ներկայացնիլ առաջարկ՝ ԵԱՏՄ մաքսային տարածքից այս ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոց կիրառել:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը դեռ սեպտեմբերին շրջանառության մեջ դրել էր որոշման նախագիծ, ըստ որի` ցանկանում էր 2024 թ. հունվարի 1–ից ևս 6 ամսով երկարաձգել ՀՀ տարածքից ԵԱՏՄ ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելքը։ Այս պահին ուժի մեջ է 2023 թ. հունիսի 29–ի որոշումը, որով արտահանման արգելքը մինչև դեկտեմբերի 31–ն է։

Հիշեցնենք նաև, որ առաջին անգամ արտահանման ժամանակավոր արգելքի որոշումը կայացվեց 2022 թ. դեկտեմբերի 15–ին, և այն արդեն երրորդ անգամ է երկարաձգվում։

  • Կիսվել: