շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Եվս 15 տրոլեյբուս կներկրվի Հայաստան. արժեքը 1,5 մլրդ դրամ է. «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ազատվեց մաքսատուրքից

Եվս 15 տրոլեյբուս կներկրվի Հայաստան. արժեքը 1,5 մլրդ դրամ է. «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց մաքսատուրքից ազատել «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2023-ի հունիսի 16-ի որոշմամբ այս ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվել էր ներմուծման մաքսատուրքից եւ այդ ժամանակ ընկերությունը ներկրել է թվով 15 տրոլեյբուսներ:

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 1․5 մլրդ դրամի ևս 15 նոր տրոլեյբուս՝ էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով բնակչության ապահով ու անվտանգ տեղափոխումն ապահովելու նպատակով։

Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 3․6 մլրդ դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 463․6 մլն դրամ։

  • Կիսվել: