կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Թվայնացման և Կանաչ անցմանն ուղղված ծրագրերին

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Թվայնացման և Կանաչ անցմանն ուղղված ծրագրերին

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։
 
Սայմոն Մորդյուն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Թվայնացման և Կանաչ անցմանն ուղղված նախաձեռնություններում, տրանսպորտային կապակցվածությանն ուղղված ծրագրերին:
Քննարկվել են մաքսային գործընթացների արդիականացման հնարավորությունները, տրանսպորտային փոխկապակցվածության համատեքստում պետական և մասնավոր հատվածի միջև երկխոսությունը խթանելուն միտված նախաձեռնությունների իրականացումը:

  • Կիսվել: