հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ԵՏՀ խորհուրդը զրոյացնում է ներմուծվող շարժիչային վառելիքի մաքսատուրքերը մինչև 2026-ի հունիսի 30-ը

ԵՏՀ խորհուրդը զրոյացնում է ներմուծվող շարժիչային վառելիքի մաքսատուրքերը մինչև 2026-ի հունիսի 30-ը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։ Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
 
Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։
 
Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օր անց։

  • Կիսվել: