երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եթե պատվեր կատարող բոլոր տաքսիները լիցենզավորվեն, դրանց քանակը 55 հազարից կհասնի 15 հազարի. փորձագետ

Եթե պատվեր կատարող բոլոր տաքսիները լիցենզավորվեն, դրանց քանակը 55 հազարից կհասնի 15 հազարի. փորձագետ

Եթե պատվերներ ընդունող բոլոր տաքսիները սկսեն լիցենզավորվել, դրանց քանակը 55 հազարից կնվազի 15-17 հազարի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

Ամփոփելով տարին՝ նա ասաց, որ այսօր շատերը շփոթում են լիցենզավորումը վճարների հետ, մինչդեռ դրանք միանգամայն տարբեր բաներ են:

«Լիզենզավորումն իրավունք է՝ ուղևոր տեղափոխելու, դա դեռ չի ենթադրում վճարում, լիցենզավորման ժամանակ ստուգում են վարորդի առողջությունը, մեքենան տեխզննում է անցնում և այլն»,-նշեց բանախոսը:

Ըստ նրա այս տարը բարենպաստ չէին ոլորտի համար:

«Մենք չկարողացանք հասնել ոչ մի բանի, և տաքսի ծառայությունների լիցենզավորման մասին օրենքը մնաց թղթի վրա»,-բողոքեց Սահակյանը:

Նա վստահեցրեց նաև, որ այսօր գործող կարգը, որը չի ենթադրում լիցենզավորում, ձեռնտու է առցանց հարթակների ընկերություններին, ինչպիսիք են «Յանդեքսը», «Ջի-Ջի» -ն, «Յու Տաքսի»-ն:

«Իրենք օրենքի տեսակետից խնդիր չունեն, իրենց ընկերությունն ունի լիցենզիա, իսկ իրենց վարորդները չունեն»,-նշեց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը:

Ամբողջ խնդիրը, ըստ նրա, այստեղ է, քանի որ միանգամից ծագում է անվտագության հարց, քանի որ լիցենզավորումն անվտանգության երաշխիք է: Ըստ բանախոսի՝ այստեղ իր դերը պիտի բարձրացնի պետությունը, մինչդեռ այսօր, նրա խոսքով, ինչ-որ մեկի թեթև ձեռքով լիցենզավորման գործընթացը դադարեցված է:

«Անվտանգության խնդիրը պետության խնդիրն է»,-եզրափակեց Սահակյասնը:

  • Կիսվել: