շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանում կկայանա Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ

Երևանում կկայանա Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կկայանա Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստն անցկացվելու է դեկտեմբերի 21-22-ը: Դեկտեմբերի 21-ին քննարկումներ են կայացել փորձագիտական մակարդակով, վաղը՝ դեկտեմբերի 22-ին, նիստը կկայանա երկու երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ:

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

 

 

  • Կիսվել: