երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Երևանում կենսունակ ծառեր չեն կտրվում. իսկ այս տարվա տնկած ծառերն ունեն այնքան սաղարթ, որքան նախկին ծառերը. Ավինյան

Երևանում կենսունակ ծառեր չեն կտրվում. իսկ այս տարվա տնկած ծառերն ունեն այնքան սաղարթ, որքան նախկին ծառերը. Ավինյան

Քննարկումներ եղան մեր՝ ծառերի փոխարինման ծրագրի վերաբերյալ։ Մի քանի օր առաջ քայլում էի Թումանյան փողոցով և, անկեղծ ասած, այս տարի մեր տնկած ծառերը, երևի թե չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ նախկին մեծ ծառերի չափով արդեն իրենց կանաչ սաղարթն ունեն։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս աշխատանքները պետք է պարբերաբար ներկայացնենք, որպեսզի վերանան պատկերացումները, թե Երևան քաղաքում ծառեր են կտրվում, որովհետև Երևանում կենսունակ ծառեր չեն կտրվում։ Երևանում փոխարնվում են միմիայն այն ծառերը, որոնք իրենց կենսունակության ավարտին են մոտեցել կամ չորացել են։ Չգիտեմ՝ ինչ եք արել, բայց այս տարվա ընթացքում նոր տնկած ծառերը շատ արագ են աճել»,-ասաց Ավինյանը՝ նշելով, թե դա արդյունավետ աշխատանք է։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

  • Կիսվել: