ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանում երթևեկության կարգի փոփոխություն կլինի Արաբկիրում և Խորենացի-Զաքյան խաչմերում

Երևանում երթևեկության կարգի փոփոխություն կլինի Արաբկիրում և Խորենացի-Զաքյան խաչմերում

Սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիրի 23-րդ փողոցում։ տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
 
Նշվում է, որ փոփոխությունն արվում է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Արաբկիրի 23-րդ փողոցում մինչ օրս կազմակերպված էր երկկողմ երթևեկություն, փոփոխությունից հետո երթևեկությունը կդառնա միակողմանի: Ուղղությունը կլինի Վահագն Դավթյան փողոցից դեպի Ռիգայի փողոց:
 
Միաժամանակ նույն նպատակով սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի նաև Խորենացի– Զաքյան փողոցների խաչմերուկում: Նախկինում Խորենացու փողոցով դեպի Մաշտոցի պողոտա երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով: Փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի ուղիղ և աջ, իսկ ձախ գոտուց՝ ուղիղ և ձախ:

  • Կիսվել: