հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում չեղարկվել է Armenian Business Forum 2022-ը

Երևանում չեղարկվել է Armenian Business Forum 2022-ը

Երեւանում խոշոր բիզնես-ֆորումի անցկացումը չեղյալ է հայտարարվել ։ Այս մասին ասվում է հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի տարածած հաղորդագրության մեջ ։

«Սեպտեմբերի 20-ին Երևանում պետք է մեկնարկեր «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ հայ գործարարների ասոցիացիայի կողմից կազմակերպվող Armenian Business Forum 2022-ը։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնածավալ ագրեսիա սանձազերծեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, գնդակոծության տակ ընկան Հայաստանի խաղաղ բնակավայրերը: Ագրեսիայի արդյունքում բազմաթիվ զոհեր կան ինչպես ՀՀ զինված ուժերի զինծառայողների, այնպես էլ խաղաղ քաղաքացիական բնակչության շրջանում:

«Ստեղծված իրավիճակում հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից որոշում է կայացվել չեղյալ հայտարարել նախատեսված համաժողովը ։ Շնորհակալություն հասկանալու համար: Մենք անպայման կհանդիպենք մոտ ժամանակներս», - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: