երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երեւանի տրանսպորտը կհամալրվի շուրջ 250 էլեկտրական ավտոբուսներով

Երեւանի տրանսպորտը կհամալրվի շուրջ 250 էլեկտրական ավտոբուսներով

Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսներով: Այս մասին նշվեց  այսօր Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նախագիծը կյանքի կոչելու համար միջազգային գործընկերների հետ բանակցություններ են ընթանում:

«Նոր ու ժամանակակից շարժակազմերի ձեռքբերումը մեր տրանսպորտային ցանցի կարևորագույն բաղադրիչներից է: Գալիք տարի լրանում է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման ժամկետը և այդ ավտոբուսները նույնպես պետք է փոխարինվեն, ունենք խնդիր նաև մասնավոր գծերի առումով՝ դրանք էլ ունեն փոխարինման կարիք և այս 250 ավտբուսներով մենք, կարելի է ասել, ամբողջապես փակում ենք տրանսպորտային ցանցի պահանջարկը:

Հաջորդ քայլն, իհարկե, տոմսային համակարգի ամբողջական ներդրումն է, որը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր: Փուլային այդ փոփոխությունը՝ կանխիկ վճարելուց դեպի անկանխիկ եղանակ, արդեն այսօրվանից պետք է սկսել, պետք է ճանապարհային այդ քարտեզը հասկանալ»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը: 

  • Կիսվել: