հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հ․138 մանկապարտեզի նոր շենքը շահագործման կհանձնվի սեպտեմբերին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հ․138 մանկապարտեզի նոր շենքը շահագործման կհանձնվի սեպտեմբերին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի համար 138 մանկապարտեզի նոր շենքի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց  Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյան։

«Շենքի շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում։ Մանկապարտեզը բաղկացած է 6 խմբից՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով։ Մանկապարտեզն ամբողջությամբ շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա սեպտեմբերին»,-մանրամասնեց Թևոսյանը։

 

  • Կիսվել: