ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենը մեկնել է Ռուսաստան. Նա մասնակցել է «Միջազգային տրանսպորտային գագաթնաժողով 2023»-ին

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենը մեկնել է Ռուսաստան. Նա մասնակցել է «Միջազգային տրանսպորտային գագաթնաժողով 2023»-ին

Մոսկվայի կառավարությունում Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Մաքսիմ Լիկսուտովի հրավերով Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու «Միջազգային տրանսպորտային գագաթնաժողով 2023»-ին։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանի փոխանցմամբ, գագաթնաժողովը  նվիրված էր աշխարհի խոշորագույն երկրներում տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների զարգացմանը։

Գագաթնաժողովի ընթացքում  Եվրոպայի, Հարավարևելյան Ասիայի, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարբեր երկրների քաղաքների քաղաքապետերը, նախարարները, տրանսպորտի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները ներկայացրել են տրանսպորտի ոլորտում լավագույն համաշխարհային փորձը։

Գագաթնաժողովի աշխատանքները շարունակվել են պանելային և կլոր սեղան-քննարկումներով, որտեղ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները, թվային ցուցանիշները, տեսլականն ու ապագայի ծրագրերը։

Գագաթնաժողովի շրջանակներում մասնակից 60 երկրների ներկայացուցիչները շրջայց են կատարել Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և Էլ․ հավաքակայաններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, վագոնային պարկին, ինչպես նաև 1935 թվականին արտադրված և մինչ այժմ շահագործվող շարժակազմերի աշխատանքներին։

  • Կիսվել: