ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունը վերականգնվել է

Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունը վերականգնվել է

Մետրոպոլիտենում երթևեկությունը վերականգնվել է:

Այս մասին հայտնում են Երևանի Մետրոպոլիտենից։

«Հարգելի՛ ուղևորներ,

Տեղեկացնում ենք,որ ժամը 22:55-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։

Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել էր մեկ գծանի երկկողմանի երթևեկության՝ կապված մետրոպոլիտենում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ։

Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել էր «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։

  • Կիսվել: